Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 17.4 %-ՈՎ
30/04/2010 10:56
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 17.4 %-ՈՎ

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 164.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 170.1 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 107.2 և 90.5 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 22.6%-ով, ծախսերի գծով` 19.9%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 17.4%-ով կամ 24.3 մլրդ դրամով: Ընդ որում, 19.6%-ով 25.1 մլրդ դրամով ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 9.4%-ով կամ 859.1 մլն դրամով` այլ եկամուտները: Միևնույն ժամանակ պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերը նվազել են 68.2%-ով կամ 1.7 մլրդ դրամով: 

Պետական բյուջեի եկամուտների 93.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.1%-ը` այլ եկամուտների, 0.5%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: ՙՀայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 4.2 մլրդ դրամ:

2010 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են շուրջ 127.1 մլրդ դրամ և ապահովել 108% կատարողական: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 19.2% ով կամ 20.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի և շահութահարկի աճով: 

Հարկային եկամուտների ու պետական տուրքերի 49.9%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է շուրջ 63.5 մլրդ դրամ և 24.4% ով կամ 12.5 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ ի մուտքերից ավելի քան 40.2 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 23.3 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Ընդ որում, մուտքերի աճ է արձանագրվել և ՀՀ սահմանին հարկումից, և ապրանքների ու ծառայությունների ներքին շրջանառությունից: 

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 7.5%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 9.6 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 6.4 մլրդ դրամ, որից 2.7 մլրդ դրամ` բենզինի և դիզելային վառելիքի, 2.7 մլրդ դրամ` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են ավելի քան 3.1 մլրդ դրամ, որից 1.5 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 3.4% ով կամ 310.3 մլն դրամով, ընդ որում, ավելացել են ինչպես ներմուծվող, այնպես էլ հանրապետությունում արտադրվող ապրանքների հարկումից ստացվող մուտքերը:
2010 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտների 14.8%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով ավելի քան 18.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 18% ով կամ 2.9 մլրդ դրամով: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 16.2 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 12.8%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 35.4%-ով կամ 4.2 մլրդ դրամով:Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են ավելի քան 6.7 մլրդ դրամ` 6.4%-ով կամ 400.2 մլն դրամով գերազանցելով 2009 թվականի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը: 

2010 թվականի առաջին եռամսյակում բյուջե են մուտքագրվել ավելի քան 3.5 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով ծրագրված մուտքերի 89.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 12.5%-ով կամ 502.6 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների և հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների իրականացման համար գանձվող տուրքերի նվազմամբ:

Գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները առաջին եռամսյակում կազմել են ավելի քան 5.1 մլրդ դրամ` 1.5%-ով կամ 76.5 մլն դրամով զիջելով 2009 թվականի համապատասխան ցուցանիշը: Չնայած նշված ցուցանիշն ընդհանուր առմամբ էական փոփոխություն չի կրել, առանձին աղբյուրներից ստացված մուտքերը դրսևորել են տարբեր վարքագիծ: Մասնավորապես` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աճ է գրանցվել խաղատների գործունեության կազմակերպման, hանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու և դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար գանձվող հաստատագրված վճարների գծով: Իսկ անկում արձանագրվել է հիմնականում առևտրի իրականացման վայր կազմակերպելու, առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող` խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու և ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեության կազմակերպման համար գանձվող հաստատագրված վճարների գծով:

2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 1.7 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 56.8%-ով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող վճարների աճով: 
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 2 մլրդ դրամ այլ հարկեր: Մասնավորապես` 147.8 մլն դրամ է կազմել ՙԿոնցեսիայի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կոնցեսիոն վճարը, 190.8 մլն դրամ` ռոյալթին, 505.3 մլն դրամ` ճանապարհային վճարները, 531.1 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 8.2 մլն դրամ` արտոնագրային վճարները, 302.2 մլն դրամ` ՙՀարկերի մասին՚ ՀՀ օրենքի խախտման համար սահմանված տուգանքները, 13.5 մլն դրամ` ՀՀ հարկային մարմինների կողմից ՀՀ պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային և մաքսային պարտավորությունները և 305.7 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն ավելացել է 35.9%-ով: 
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են 26.2 մլրդ դրամ` 18.5%-ով գերազանցելով եռամսյակային ծրագիրը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 21.6%-ով կամ 4.7 մլրդ դրամով: 

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 10 մլրդ դրամ և 105%-ով ապահովել եռամսյակային ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 3.8 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները: Ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների բարձր ցուցանիշով, որոնք կազմել են 3.5 մլրդ դրամ և 29%-ով գերազանցել նախատեսված ցուցանիշը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 9.4%-ով կամ 859.1 մլն դրամով: Մասնավորապես` բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարներն աճել են 2.5 մլրդ դրամով, իսկ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները` 551.5 մլն դրամով: Փոխարենը  օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտները նվազել են 2.1 մլրդ դրամով` պայմանավորված նրանով, որ 2009 թվականի առաջին եռամսյակում շուրջ 2.1 մլրդ դրամ միանվագ գումար էր վճարվել ՀՀ շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման 3-րդ օպերատորի մրցույթի հաղթողի կողմից:

2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացվել են 795.6 մլն դրամի պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով նախատեսված մուտքերի 17.2%-ը: Միջոցները մուտքագրվել են պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` նրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար:
2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են շուրջ 170.1 մլրդ դրամի ծախսեր` կազմելով եռամսյակային ծրագրի 90.5%-ը: Մասնավորապես` 159.1 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, շուրջ 11 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 2.2 մլրդ դրամ ծախսեր կատարվել են պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 10.9%-ով կամ 16.7 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի, դրամաշնորհների, պետական պարտքի սպասարկման և նպաստների ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 159.1 մլրդ դրամ` 91.6%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.7%-ով կամ 11.4 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 14.8 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 962.1 մլն դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 89.3%-ը և 85.8%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի ծախսերն աճել են 6.6% ով, իսկ սոցիալական ապահովության վճարները գրեթե չեն փոփոխվել: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 28 մլրդ դրամ, որը կատարվել է 85.6% ով և 0.8%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 6.1 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով եռամսյակային ծրագրի 82.6%-ը: Մասնավորապես` նշված գումարից 4.5 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 1.6 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 72.4%-ով կամ շուրջ 2.6 մլրդ դրամով, որը մեծ մասամբ պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 3.9 մլրդ դրամ սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի 92%-ը և 4.2%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: 20.4 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեի դրամաշնորհային ծախսերը, որից շուրջ 20 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 347.9 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին, 38.6 մլն դրամը` օտարերկրյա կառավարություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների համար առաջին եռամսյակում նախատեսված միջոցներն ամբողջությամբ տրամադրվել են` կազմելով 8.1 մլրդ դրամ և 17.9%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 92.5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են 19.7%-ով: 
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 36.6% ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 58.2 մլրդ դրամ կամ եռամսակային ծրագրի 97%-ը: Մասնավորապես` 43.7 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները (98.7%), 14.5 մլրդ դրամ` նպաստները (92.2%): 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն ավելացել են 1.2% ով, իսկ նպաստները` 16.4%-ով: 

2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի միջոցներից 26.7 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` 90.5%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը և 6.6%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2010 թվականի հունվար-մարտ ամիսներին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են շուրջ 11 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 77.4%-ը` նախորդ տարվա 5.7 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես` 11 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը` 47.3%-ով գերազանցելով 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 78.3 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` նախորդ տարվա 1.8 մլրդ դրամի դիմաց:

2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 6 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 34.8 մլրդ դրամի դիմաց: 2009 թվականի նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր 13.6 մլրդ դրամ պակասուրդով: Ընդ որում, ներքին աղբյուրներից ներգրավվել է 19.4 մլրդ դրամ կամ նախատեսվածի 40.2%-ը` նախորդ տարվա շուրջ 23.5 մլրդ դրամի դիմաց, իսկ արտաքին աղբյուրները կազմել են -13.4 մլրդ դրամ կամ նախատեսվածի 98.9%-ը` նախորդ տարվա -9.9 մլրդ դրամի դիմաց: 

Դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 632.6 մլն դրամ են կազմել փոխառու միջոցներից (արժեթղթերից) զուտ մուտքերը, որոնք հիմնականում ապահովվել են գանձապետական պարտատոմսերի հաշվին: Մուրհակների մարման նպատակով եռամսյակային ծրագրով նախատեսված վճարումները կատարվել են 96.7%-ով` կազմելով 12.6 մլն դրամ: Անցած ժամանակահատվածում դեֆիցիտի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են 18.8 մլրդ դրամ կամ նախատեսվածի 42.4%-ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ նախատեսված 44.4 մլրդ դրամի փոխարեն պետական բյուջեի ազատ միջոցներից օգտագործվել է 5.9 մլրդ դրամ: 13.1 մլրդ դրամ ստացվել է տրամադրված վարկերի վերադարձից (2.2 անգամ գերազանցելով տարեկան ծրագիրը), որի հիմնական մասը վճարվել է ՙՀայռուսգազարդ՚ ԲԲԸ-ի կողմից: 
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 175 մլն դրամի վարկեր` կազմելով նախատեսվածի 77.8%-ը:
2010 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -13.4 մլրդ դրամ կամ նախատեսվածի 98.9%-ը:

Մասնավորապես` արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է 3.4 մլրդ դրամ, որից 2.4 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, շուրջ 552.9 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 444.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 18.8 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը: Անցած ժամանակահատվածում 8.7 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 44.8 մլն դրամի վճարում, որը նախորդ տարվա պարտավորությունն է և Վրաստանի կողմից փոխանցվել է 2009 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է 2010 թվականի հունվար ամսին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 590.3 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում 773.3 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված դրամաշնորհային միջոցների մնացորդը:

AMP
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58