ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 1848,6 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ
2010 թվականի փետրվար ամսվա արդյունքներով ՀՀ համախառն միջազգային պահուստները կազմել են 1848,6 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում արտաքին ակտիվների ծավալները (ազատ փոխարկելի արժույթով) կազմել են 1728,7 մլն ԱՄՆ դոլար, որից կանխիկ արտարժույթը և ավանդները կազմել են 542,0 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա երկրորդ ամսվա արդյունքներով ՀՀ պահուստային դիրքը ԱՄՀ-ում կազմել է 120,2 մլն SDR (ՀԻՓ):