28/09/2010 16:04
2010Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍ ԱԻՍՆԵՐԻՆ ՍՏԱՑՎԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 5.5 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ստացվել են ավելի քան 5.5 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով իննամսյա ծրագրով նախատեսվածի 89.7% ը: Մասնավորապես` 3.4 մլրդ դրամ է ստացվել Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման նպատակով, 285.6 մլն դրամ` «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված ապրանքանյութական արժեքների դրամայնացումից: Հաշվետու ժամանակահատվածում ավելի քան 1.8 մլրդ դրամ մուտքագրվել է պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` նրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար, որոնց իննամսյա ծրագրի կատարողականը կազմել է 58.5%:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
