18/05/2010 10:43
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴՐԱՄԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ԱՃ
2010թ. առաջին եռամսյակում առևտրային բանկերի և դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց ուղղված դրամական ստացումները նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 18%-ով և կազմել 102 մլրդ դրամ:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` այս նույն ժամանակահատվածում արտասահման կատարված փոխանցումների ծավալն ավելացել է 22%-ով և կազմել 53 մլրդ դրամ: Այսպիսով, արդյունքում ֆիզիկական անձանց ուղղված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 49 մլրդ դրամ, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 6 մլրդ դրամով:
2010թ. առաջին եռամսյակի ընթացքում դրամական փոխանցումների իրականացման համակարգերին մասնակից առևտրային բանկերի միջոցով Հայաստանի Հանրապետություն
փոխանցումների ծավալը կազմել է 69 մլրդ դրամ (քանակը` 319336), որը 6.1 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը: Նշված համակարգերով ստացված միջոցների ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 17 մլրդ դրամով:

Միջազգային դրամական փոխանցումների համակարգերով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 216 հազ. դրամ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 28 հազ. դրամով:
ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներում ֆիզիկական անձանց ուղղված վճարումները կազմել են մոտ 32 մլրդ դրամ. նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել են 4.7%-ով (1.5 մլրդ դրամով), իսկ մեկ վճարման ծավալը կազմել է 1.8 մլն դրամ, որը գրեթե պահպանվել է նույն մակարադակում:
Միաժամանակ, բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց փոխանցումները արտասահման կազմել են 42 մլրդ դրամ. նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 17%-ով (6 մլրդ դրամով):
Միաժամանակ, բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց փոխանցումները արտասահման կազմել են 42 մլրդ դրամ. նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 17%-ով (6 մլրդ դրամով):
ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով (SWIFT-ի, տելեքսի, ֆաքսի միջոցով) Հայաստանի Հանրապետություն կատարված համախառն փոխանցումների ծավալը 2010թ. առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 693 մլրդ դրամ, իսկ քանակը` 35629 փոխանցում: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 19 մլն դրամ. նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ավելացել է 27%-ով:
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
Արծաթ
480.96
+24.58
11:00 28/11/26
10:30 28/11/26
20:03 27/11/26
19:05 27/11/26