Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ ՏԵՂ ՀԱՍԱՎ
13/06/2009 16:18
Կիսվել

500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ ՏԵՂ ՀԱՍԱՎ

Հայաստանը Ռուսաստանից ստացել է 500 մլն ԱՄՆ դոլարի կայունացման վարկը: Հունիսի 11-ին` ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման օրը, ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, համաձայն որի Հայաստանին տրամադրվում 500 մլն ԱՄՆ դոլարի վարկ, 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ եւ LIBOR + 3% տարեկան տոկոսադրույքով: Համաձայնագիրը մայիսի 20-ին Մոսկվայում ստորագրել էին  Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարները:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո այսօր ռուսական կողմն արդեն իսկ ՀՀ կենտրոնական բանկի հաշվեհամարին միանվագ փոխանցել է 500 մլն ԱՄՆ դոլարը, որը ՀՀ կենտրոնական բանկի հաշվեհամարից այսօր փոխանցվելու է ՀՀ ֆինանսների նախարարության միասնական գանձապետական հաշվին:

Պետական վարկի միջոցներն օգտագործվելու են հետեւյալ ուղղություններով. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից աղետի գոտում իրականացվող վերականգնողական ծրագրի գծով ծախսերի ֆինանսավորում, «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցով փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի վարկավորում, Կայունացման հիմնադրամի ձեւավորում:

Կայունացման հիմնադրամի միջոցները նախատեսվում են` տնտեսության, այդ թվում համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորման,   ազգային հիփոթեքային ընկերությանը աջակցության, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման,  անհրաժեշտության դեպքում, օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող այլ ուղղություններով օգտագործելու համար:

Բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով պետական վարկի միջոցների շրջանառությունը արտացոլվելու է պետական բյուջեում եւ վերջինիս կատարման հաշվետվություններում, ինչպես նաեւ ապահովվելու է պետական վարկի միջոցների ծախսման առանձնացված հաշվառում:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90