ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՎՏԲ-Հայաստան բանկը, իրականացնելով բանկի հաճախորդներին և ՀՀ քաղաքացիներին առաջարկվող բանկային ծառայությունների կատարելագործման և ընդլայնման հետևողական քաղաքականություն, վերանայել է մասնավոր անձանց ժամկետային ավանդների պայմանները: Դասական «ՎՏԲ-Հեռանկար+» և խնայողական «ՎՏԲ-Նպատակային» ժամկետային ավանդների ընդունման առավելագույն ժամկետը երկարացվել է մինչև երկու տարի, և այժմ հնարավոր է այս ավանդները ներդնել նաև ՌԴ ռուբլով: «ՎՏԲ-Նպատակային» և կուտակային-ծախսային «ՎՏԲ-Հարմարավետ» ավանդների տոկոսադրույքների` մինչև տարեկան 11% բաևձրացմանը զուգահեռ նախատեսվում է նաև ավանդագրվող գումարի աճով պայմանավորված եկամտաբերության աճ, ինչպես նաև ներդրվել է ավանդի արժույթի և ժամկետների փոփոխման ճկուն մեխանիզմ: