ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՆԿԸ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ Է
ՎՏԲ-Հայաստան բանկը 2009թ. 1-ին եռամսյակի արդյունքներով դարձավ խոշորագույն հարկ վճարողը Հայաստանի բանկային համակարգում: Վճարելով բյուջե 464,7 մլն. դրամ` բանկը հանրապետության 300 խոշորոգույն հարկատուների շարքում զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը: Այս մասին վկայում են Հայաստանի կառավարությանը կից Պետեկամուտների կոմիտեի 2009թ. 1-ին եռամսյակի արդյունքների մասին հրապարակումները:
Ընդհանուր առմամբ այս ցանկում ընդգրկված են 17 հայկական առևտրային բանկեր, որոնք ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետբյուջե են վճարել 3,2 մլրդ. դրամ: