ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ – ԿԱՅԱՑԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ` «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐ» ԹԵՄԱՅՈՎ
2009թ. հուլիսի 6-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար. Օրենսդրություն, կառուցվածք, նպատակներ և խնդիրներ» թեմայով տեղեկատվական և ուսուցողական սեմինար, որը վարել են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մասնագետ Հրանուշ Աղայանը և նույն գրասենյակի իրավաբան Հայկ Հովհաննիսյանը: Սեմինարին մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի ղեկավարներ, ինչպես նաև բանկի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ: Սեմինարի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, հնչել են հետաքրքիր կարծիքներ և առաջարկություններ, որոնց մի մասը սեմինարի կազմակերպիչները առանձնացրել են` հետագայում ավելի մանրամասն ուսումնասիրելու համար: