Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.50
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 431.00-1.00
OIL:  BRENT - 96.84-0.06 WTI - 95.12+0.43
COMEX:  GOLD - 4447.40-0.93 SILVER - 73.11-2.92
COMEX:  PLATINUM - 1879.40-2.95
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.94+0.05 EUR/GBP - 1.1603-0.21
FOREX:  EUR/USD - 1.1603-0.21 GBP/USD - 1.3417-0.33
STOCKS RUS:  RTSI - 1117.32-1.79
STOCKS US: DOW JONES - 50687.07-1.21 NASDAQ - 26853.98-0.89
STOCKS US: S&P 500 - 7553.68-0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 67470.69-1.36 TOPIX - 3951.85-1.11
STOCKS CHINA:  HANG SENG - 25253.40-1.48 SSEC - 4057.78-0.64
STOCKS EUR:  FTSE100 - 10332.30-0.40 CAC40 - 8150.42-0.71
STOCKS EUR:  DAX - 24795.94-1.31
04/06/2026  CBA:  USD - 368.59+0.07 GBP - 495.64-0.02
04/06/2026  CBA:  EURO - 428.71+0.67
04/06/2026  CBA:  GOLD - 52670-692 SILVER - 881.02-22.52
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է 2008Թ. և 2009Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
29/04/2009 17:58
Կիսվել

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է 2008Թ. և 2009Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«ՎՏԲՀայաստան բանկ» ՓԲԸ բանկի գլխավոր տնօրենտնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովն այսօր ներկայացրել է բանկի 2008թ.տարեկան և 2009թ. առաջին եռամսյակի ֆինանսական արդյունքները: Ներկայացված հաշվետվության համաձայն 2008թ. բանկի ակտիվները նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 43%-ով  և կազմել 99,2 մլրդ ՀՀ դրամ, տարեկան զուտ եկամուտը աճել է 72%-ով և կազմել 2.9 մլրդ ՀՀ դրամ, բանկի վարկային փաթեթն ավելացել է 73%-ով և կազմել 70,8 մլրդ. ՀՀ դրամ, իսկ ժամկետային ավանդների ծավալն անցած տարվա համեմատությամբ աճել է 33%-ով և կազմել է 14,5 մլրդ. ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի զուտ գործառնական եկամուտը աճել է 78%-ով և կազմել 9.1 մլրդ ՀՀ դրամ, իսկ ROEն (կապիտալի շահութաբերության գործակից) և ROAն (ակտիվների շահութաբերության գործակից) կազմել են համապատասխանաբար 12.5% և 3%:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի գործունեության ֆինանսական արդյունքներով բանկը նույնպես գրանցել է աճ, մասնավորապես վարկային փաթեթը 2009թ. առաջին եռամսյակում աճել է 5%-ով և կազմել 74,2 մլրդ ՀՀ դրամ, ներգրաված միջոցների ծավալն աճել է 21%-ով և կազմել 33,3 մլրդ ՀՀ դրամ, իսկ ժամկետային ավանդների ծավալը նույն ժամանակահատվածում ավելացել է 40%-ով  և կազմել 20,7 մլրդ ՀՀ դրամ: «ՎՏԲՀայաստան բանկ» ՓԲԸ բանկը ընթացիկ տարվա  առաջին եռամսյակի գործունեության արդյունքներով  իր ընդհանուր ակտիվների, վարկային փաթեթի և ընդհանուր պարտավորությունների ծավալներով ՀՀ բանկային համակարգում չորորդն է:

Հիշեցնենք, որ 2009թ. առաջին եռամսյակի արդյունքներով բանկը, վճարելով բյուջե 464,7 մլն. դրամ,  դարձել է խոշորագույն հարկ վճարողը Հայաստանի բանկային համակարգում, իսկ հանրապետության 300 խոշորոգույն հարկատուների ցանկում զբաղեցրել է 17-րդ տեղը:

AMP
04/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.59
+0.07
Եվրո (EUR)
428.71
+0.67
Ռուբլի (RUR)
4.9615
-0.0293
Լարի (GEL)
138.36
+0.04
52670
-692
Արծաթ
881.02
-22.52