ՃԳՆԱԺԱՄ – ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 70%-ՈՎ
Այս տարի Հայաստանում արտահանման եւ ներմուծման ծավալների շեշտակի նվազում է արձանագրվել: «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Մանուկ Հերգնյանն այսօր լրագրողների հետ հանիդպման ժամանակ նշեց, որ շուրջ 30 տոկոսով նվազել են պատրաստի սննդի արտադրանքի եւ 20 տոկոսով` հանքահումքային արտադրանքի ծավալները: Արտահանման կառուցվածքում հանքահումքային արտադրանքի ծավալը կրճատվել է 70 տոկոսով` պայմանավորված պղնձի եւ մոլիբդենի միջազգային գների կտրուկ անկմամբ: Ոչ թանկարժեք քարերի, մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանումը կրճատվել է շուրջ 50 տոկոսով: