24/09/2010 16:34
ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ՀՍԿԱՆ ԿՍԱՀՄԱՆԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
Բրազիլական նավթային Petroleo Brasileiro SA ընկերությունը, որն առավելապես հայտնի է որպես Petrobras, մտադիր է արժեթղթերի թողարկման արդյունքում ներգրավել շուրջ 70 մլրդ դոլար: Հատկանշական է, որ ընկերությունը նախատեսում է իրականացնել պատմության մեջ իր ծավալներով ամենամեծ արժեթղթերի թողարկումը: Երեկ ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի, միջազգային ներդրողներին կառաջարկվեն 2,4 մլրդ սովորական և 1,87 մլրդ արտոնյալ բաժնետոմսեր` համապատասխանաբար 17,2 և 15,3 դոլար արժողությամբ:
Այսպիսով, ընկերությունը արժեթղթերի թողարկման արդյունքում կնեգրավի շուրջ 70 մլրդ դոլար, որը շուրջ 2 անգամ գերազանցում է մինչ այս սահմանված ռեկորդը: Այն պատկանում է ճապոնական Nippon Telegraph & Telephone Corp. հեռահաղորդակցական ընկերությանը, որը 1987 թվականին արժեթղթերի թողարկման արդյունքում ներգրավել էր 37 մլրդ դոլար:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
13:28 20/07/26
11:59 20/07/26
10:50 20/07/26
