
OPEC – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԴՐՍԵՎՈՐԻ ԱՃՄԱՆ ՄԻՏՈՒՄ
2010 թվականին համաշխարհային շուկայում նավթային հումքի պահանջարկը կաճի և կկազմի օրական 85,21 մլն բարել: Նման կանխատեսում է ներկայացված Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպության ամենամսյա զեկույցում: Նշենք, որ իր նախորդ զեկույցի համեմատությամբ OPEC-ը նավթի համաշխարհային շուկայի իր կանխատեսումները թողել է գրեթե անփոփոխ:
Ընթացիկ տարվա համար OPEC-ը կանխատեսում է համաշխարհային տնտեսության 3,5% աճի տեմպ, ընդ որում, ինչպես և ենթադրվում էր, OPEC-ի վերլուծաբանները ՀՆԱ-ի աճի առավել բարձր տեմպեր կանխատեսել են Չինաստանի (9,5%) և Հնդկաստանի (7,1%) համար: