
ՑԻՆԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՋԵՑՆՈՒՄ Է ՄԵՏԱՂԻ ԳԻՆԸ
Ցինկի արտադրությամբ Հնդկաստանի ամենախոշոր ընկերությունն իջեցնում է ցինկի, ինչպես նաև կապարի գինը: Ինչպես նշվում է Hindustan Zinc Ltd. ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մեկ տոննայի դիմաց ցինկի գինը կնվազի 3,6%-ով և կկազմի 2523 դոլար, իսկ կապարի գինը մեկ տոննայի դիմաց կնվազի շուրջ 3%-ով և կկազմի 2677 դոլար:
Նշենք, որ Hindustan Zinc ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է Vedanta Resources Plc ընկերությանը, որի գործունեությունը վերահսկում է հնդիկ միլիարդատեր Անիլա Ագարավի ընտանիքը: Ընկերության բաժնետոմսերի մի մասն էլ պատկանում է Հնդկաստանի կառավարությանը: