ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՀԵՏ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության շեյխ Մոհամադ Մուսալամիին։
Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ առեւտրատնտեսական կապերը եւ իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրեր։
Մոհամադ Մուսալամին նշելով, որ իր առաջին այցը Հայաստան կրում է ճանաչողական բնույթ, տեղեկացրել է, որ հետաքրքրված է Հայաստանում հյուրանոցային համալիր կառուցելու ծրագրով։ Ըստ շեյխի համագործակցության լուրջ հեռանկարներ կան նաեւ գյուղատնտեսության ոլորտում։
ՀՀ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախատեսվող ծրագրերի իրականացմանը։