Պաշտոնական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.50+0.50
EUR BUY - 433.00-3.00 EUR SELL - 438.50-2.00
OIL:  BRENT - 100.46+15.56 WTI - 94.44+13.84
COMEX:  GOLD - 5167.40-1.19 SILVER - 85.07-3.81
COMEX:  PLATINUM - 2163.30-1.65
LME:  ALUMINIUM - 3385.50-1.76 COPPER - 12954.00+0.72
LME:  NICKEL - 17469.00+0.00 TIN - 50685.00+1.24
LME:  LEAD - 1936.50-0.84 ZINC - 3328.50+0.92
FOREX:  USD/JPY - 159.02+0.54 EUR/GBP - 1.1535-0.80
FOREX:  EUR/USD - 1.1535-0.80 GBP/USD - 1.3366-0.62
STOCKS RUS:  RTSI - 1141.77-0.69
STOCKS US: DOW JONES - 47417.27-0.61 NASDAQ - 22716.14+0.08
STOCKS US: S&P 500 - 6775.80-0.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 55025.37+1.43 TOPIX - 3698.85+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25898.76-0.24 SSEC - 4133.43+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10353.77-0.56 CAC40 - 8041.81-0.19
STOCKS EUR:  DAX - 23640.03-1.37
11/03/2026  CBA:  USD - 377.27-0.14 GBP - 507.31-0.31
11/03/2026  CBA:  EURO - 437.9-1.37
11/03/2026  CBA:  GOLD - 63191+1473 SILVER - 1073.8+61.3
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ԹԲԻԼԻՍԻ
18/07/2009 18:21
Կիսվել

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ԹԲԻԼԻՍԻ

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ վաղը` հուլիսի 19-ին, երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսի կմեկնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը

Պատվիրակության կազմում են` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկային ընթացակարգերի վարչության պետ Գագիկ Քառյանը:

Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի, էկոնոմիկայի զարգացման նախարար Լաշա Ժվանիայի, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Դավիթ Տղեշելաշվիլիի հետ:

Նախատեսվում է նաև հանդիպում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:

Հանդիպումների ընթացքում հիմնական քննարկումները կծավալվեն Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման հետ կապված հարցերի շուրջ:

AMP
11/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.27
-0.14
Եվրո (EUR)
437.9
-1.37
Ռուբլի (RUR)
4.7436
-0.0465
Լարի (GEL)
138.38
+0.76
63191
+1473
Արծաթ
1073.8
+61.3