Պաշտոնական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՈԼՈՐՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
07/08/2009 18:31
Կիսվել

ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՈԼՈՐՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՈԼՈՐՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻԵրեւանում այսօր Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը շինարարներին շնորհավորեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ:

Շինարարի նկատմամբ, ըստ ՀՀ վարչապետի, հայ ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմունք ունի, նա վայելում է հատուկ հարգանք, եւ դա պատահական չէ, քանի որ հայ ժողովրդի կենսագրության մեջ շինարարներն ունեն իրենց ուրույն, անփոխարինելի տեղը: «Շինարարներն անցել են մեծ ճանապարհ: Ես համոզված եմ, որ մեր բազմաթիվ տաղանդաշատ ճարտարապետներով աշխարհին դեռ ասելիք ունենք: Այս ոլորտում ունենք բազմաթիվ նորամուծություններ: Համոզված եմ, որ մենք ձեզ հետ միասին հաղթահարելու ենք ժամանակավոր դժվարությունները, հպարտ ենք լինելու մեր կատարած աշխատանքի համար»,-ասաց Տ. Սարգսյանը:

ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի խոսքով` վերջին տարիներին շինարարության ոլորտը լուրջ զարգացում է ապրել, ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, գործածվում են նորագույն շինանյութի տեսակներ, ճարտարապետական նոր մոտեցումներ: Նախորդ մի քանի տարվա ընթացքում ոլորտը, տնտեսությունում ստանձնելով առաջատարի դերը, լուրջ նշանակություն է ունեցել թե պետբյուջեի համալրման, թե ենթակառուցվածքների զարգացման առումով: Ստեղծվել են բարձր վարձատրությամբ աշխատատեղեր:

Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ քաղաքաշինության նախարարին եւ Հայաստանի շինարարներին շնորհավորել են ԼՂՀ-ի քաղաքաշինության, Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման եւ շինարարության նախարարները, Տաջիկստանի կառավարությանն առընթեր շինարարության եւ ճարտարապետության գործակալության տնօրենը, Մոլդովայի տարածքային զարգացման եւ շինարարության նախարարը:  

Վարչապետի որոշմամբ, Շինարարի օրվա կապակցությամբ ճարտարապետության եւ շինարարության բնագավառում ներդրած ավանդի, ոլորտի կայացման եւ զարգացման գործում ակտիվ մասնակցության համար շնորհակալագրեր ստացան «Բետոն» արտադրական կոոպերատիվի նախագահ Դավիթ Կլեպչյանը, Հայաստանի ճարտարապետների միության անդամ Ասլան Մխիթարյանը, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ընկերության գլխավոր ճարտարագետ Սերգեյ Ավագյանը, «Մեղրիի ճանապարհաշինարարական եւ շահագործման ձեռնարկություն» ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանը, ինժեներ-շինարար, աշխատանքի վետերան Աշոտ Ջավախյանը:

Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով պարգեւատրվեցին մի խումբ շինարարներ:

AMP
06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88