ԱՀԱՐՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ. ՆՐԱՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ահարոն Չիլինգարյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ է նշանակվել Կարինե Մինասյանը։