Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՄԵՐ ՀՈՍՆԻ ԼՈՒԹՖԻԻՆ
07/09/2009 16:34
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՄԵՐ ՀՈՍՆԻ ԼՈՒԹՖԻԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Ամեր Հոսնի Լութֆիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ Սիրիայի ժողովրդների միջեւ առկա ջերմ հարաբերությունների համար ամուր հիմք են հանդիսանում պատմամշակութային ընդհանրությունները եւ դարավոր բարեկամությունը։

ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում էական նշանակություն ունի երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Նա նշել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում նախանշվել են այն ոլորտները, որոնցում հնարավոր է համատեղ ծրագրեր իրականացնել։ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը լինելու է հետեւողական` ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու եւ համատեղ ծրագրերն իրականացնելու հարցում։

Պարոն Ամեր Հոսնի Լութֆին ՀՀ վարչապետին է փոխանցել գործընկերոջ` Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետի ողջույնները եւ հրավերը` Սիրիայի Արաբական Հանրապետություն։

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի հերթական` 5-րդ նիստն այսօր մեկնարկել է Երեւանում։
Տնտեսական փոխգործակցությունը խթանելու նպատակով կարեւորվել է նաեւ երկկողմ շփումների ակտիվացումը` առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացումը, երկու երկրների բանկային ոլորտում փորձի փոխանակումն ու ներդրումների խրախուսումը, ինչպես նաեւ գործարարների երկկողմ փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90