Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒՆ ՄՏՔԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԼԴԵՐԻ ՇՈՒՐՋ
18/09/2009 15:42
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒՆ ՄՏՔԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԼԴԵՐԻ ՇՈՒՐՋ

ՀՀ նախագահի նստավայրից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն: Նա եղել է Սինգապուրի առաջին վարչապետը եւ 31 տարի ղեկավարել է երկրի գործադիր իշխանությունը: Լի Կուան Յուն հայտնի է որպես տնտեսական բարեփոխումների սինգապուրյան մոդելի հիմնադիր: Այսօր Սինգապուրի ավագ նախարարին հյուրընկալել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է. «Աշխարհում քչերը կան, ովքեր հիացած չեն սինգապուրյան հրաշքով, եւ բոլորը շատ հստակ պատկերացնում են, որ Դուք, լինելով առաջին վարչապետը, այդ գործի հեղինակն ու կազմակերպիչն եք: Եւ, իհարկե, այդ օրինակը շատ ցանկալի է փոքր պետությունների համար»:

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Լի Կուան Յուի այցը նոր շունչ կհաղորդի Հայաստան-Սինգապուր պատմական հարաբերություններին, եւ նշել, որ երկու երկրների միջեւ համագործակցության հաստատմանն ու զարգացմանն ուղղված գործունեության համար հրամանագիր է ստորագրել նրան Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:

Շնորհակալությամբ ընդունելով պարգեւը` Սինգապուրի ավագ նախարարն ասել է, որ ուրախ է Հայաստան այցելելու հնարավորության համար: Նրա խոսքով` Սինգապուրում հայերի թիվը թեև փոքր է, բայց նրանք վճռորոշ դերակատարում են ունեցել երկրի զարգացման գործում, իսկ քաղաքի ամենահայտնի վայրերից մեկում գործում է հայկական եկեղեցի:

Հանրապետության Նախագահը եւ ավագ նախարարը մտքեր են փոխանակել Սինգապուրյան զարգացման մոդելի շուրջ, քննարկել են ձեռք բերված փորձի վերաբերյալ խորհրդատվություններ անցկացնելու հնարավորությունները: Լի Կուան Յուի խոսքով` իրենց փորձը հուշում է, որ երկրի արդյունավետ զարգացման հիմքը բարձր որակի կրթությունն է, որի համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ` երիտասարդությանը հնարավորություն տալով ուսանել արտերկրի բարձրակարգ ուսումնական հաստատություններում: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում այդ ուղղությամբ արդեն իսկ լուրջ քայլեր են ձեռնարկվում, եւ այս տարի առաջին անգամ նաեւ պետության ֆինանսական օժանդակությամբ մի խումբ երիտասարդներ կուսանեն աշխարհի առաջնակարգ բուհերում:

Հանրապետության Նախագահը հետաքրքրվել է նաեւ քաղաքացիական ծառայության համակարգի կայացման սինգապուրյան փորձով` նշելով, որ Հայաստանը մտադիր է լայնածավալ բարեփոխումներ իրականացնել այդ ոլորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խումբ գործուղել Սինգապուր` փորձին տեղում ծանոթանալու եւ վերապատրաստվելու նպատակով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08