2010-ԻՆ ԵՐԵՎՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅ-ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 5-ՐԴ ՆԻՍՏԸ
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջազգային համագործակցության նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, տիկին Ֆայզա Աբուլ Նագայի հետ:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ անդրադարձ են կատարել 2010թ. Երեւանում նախատեսվող հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին առնչվող հարցերին: