Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԱՏՎԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ
19/09/2009 13:27
Կիսվել

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԱՏՎԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ` սեպտեմբերի 18-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիլս Յանսոնսին /նստավայրը` Վիեննա/:

Ողջունելով հյուրին` Էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման համար անհրաժեշտ է գտնել փոխշահավետ համագործակցության ընդհանուր ոլորտներ և ավելի ակտիվացնել աշխատանքներն այդ ոլորտներում: Մ. Թումասյանը Լատվիայի դեսպանին է ներկայացրել պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը:

Դեսպան Յանսոնսը, շնորհակալություն հայտնելով էկոնոմիկայի փոխնախարարին ընդունելության համար, նշել է, որ Լատվիան հետաքրքրված է Հարավային Կովկասի, այդ թվում նաև Հայաստանի հետ քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և տնտեսական հարաբերությունների սերտացմամբ, ինչպես նաև Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում համագործակցության ընդլայնմամբ:

Պարոն Յանասոնսը տեղեկացրել է նաև, որ դեկտեմբերին նախատեսվում է Լատվիայի Նախագահի պաշտոնական այցը Հայաստան: Նշելով, որ պատվիրակության կազմում ընդգրկվելու են մի խումբ գործարարներ, դեսպանն առաջարկել է այցի շրջանակներում կազմակերպել գործարար համաժողով: Նա նաև նշել է, որ գիտության, ավիացիայի, տեխնոլոգիաների, արդյունաբերության և տնտեսության ոլորտներում նախատեսվում է կնքել երկկողմ համագործակցության համաձայնագրեր:

Հանդիպման ավարտին Էկոնոմիկայի փոխնախարարը Լատվիայի դեսպանին վստահեցրել է, որ հայկական կողմը պատրաստ է փոխգործակցելու և օժանդակելու բոլոր կազմակերպչական հարցերում:

AMP
13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43