ՏՄՊՊՀ – ՓՈԽԸՄԲՌՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ GTZ-Ի ՀԵՏ
Հուշագրով նախատեսվում է Հանձնաժողովին GTZ-ի աջակցությունը մի քանի ուղղություններով. մրցակցության օրենքի որոշ դրույթների բարեփոխման առաջարկներ, որոնք կնպաստեն հակամրցակցային համաձայնությունների բացահայտմանը (հանդուրժողականության ծրագիր), ստուգումների իրավասության ընդլայնմանը, միջազգային փորձագետի խորհրդատվություն բարդ և խոցելի գործերի վարման ընթացքում, մրցակցության քաղաքականության վերաբերյալ Վարչական դատարանի դատավորների ուսուցում (վերապատրաստում), Հայաստանում մրցակցության քաղաքականության մասին տեղեկացվածության բարձրացում, Հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ինչպես նաև Կենտրոնական բանկի միջև համագործակցության` Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցում: