Պաշտոնական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 11-ՐԴ ՆԻՍՏԸ
25/09/2009 15:51
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 11-ՐԴ ՆԻՍՏԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլ քաղաքում, որտեղ աշխատանքն է սկսել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը։

Մինչ նիստի սկիզբը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի առանձնազրույցը։ Այնուհետեւ համանախագահները մասնակցել են Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ` լիագումար նիստի բացմանը։

Նիստը բացել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, ով ողջունել է նիստի մասնակիցներին։ Նա հատկանշական է համարել այն, որ միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի է ունենում Յարոսլավլում, քանզի օրեր առաջ նույն քաղաքում կայացել է միջազգային ֆորում, որտեղ քննարկվել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ու նոր միջազգային տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ըստ ՌԴ տրանսպորտի նախարարի` գլոբալ տնտեսության կայունությունը լուրջ փորձություններ է կրում։

Նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում ՀՀ վարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանը, նախ շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանի Հանրապետության պատվիրակության ջերմ ընդունելության եւ Յարոսլավլ քաղաքի 1000-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերի համար։ Անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը կառավարության ղեկավարը նշել է. «Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցած գործընթացները նման են Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցողներին։ Դա պատահական չէ։ Մեր տնտեսական համակարգերը փոխպայմանավորված ու ինտեգրված են։ Հայաստանի Հանրապետությունում ռուսական կապիտալով 1000-ից ավելի ընկերություն է աշխատում։ Էներգետիկ համակարգերն ու տրանսպորտային հաղորդակցությունն ինտեգրված են ռուսաստանյան տնտեսության հետ»։ ՀՀ վարչապետը նշել է, որ առաջին կիսամյակում ճգնաժամը բավական ուժեղ է հարվածել տնտեսությանը, սակայն այսօր, զգուշավոր լավատեսությամբ, կարելի է նկատել տնտեսության աճի միտումներ։ Դա նշանակում է, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրն արդյունքեր է տալիս եւ շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կառավարությանն ու Վլադիմիր Պուտինին` աջակցության համար, որն ուղղվել է հակաճգնաժամային միջոցառումներին։
Անցնելով օրակարգի հարցերին, նիստի մասնակիցները քննարկել եւ որոշումներ են ընդունել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 2008թ. հոկտեմբերի 20-ին կայացած տասներորդ նիստի արձանագրության կատարման ընթացքի, երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների, իրավապայմանագրային հիմքի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, ՀՀ-ի կողմից պետական պարտքի դիմաց Ռուսաստանի Դաշնությանը փոխանցված ձեռնարկությունների աշխատանքի, վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի, մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցության մասին։

Նիստի մասնակիցները դրական են գնահատել էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի, կրթության եւ այլ բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները։

Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն հանձնաժողովի 12-րդ նիստի անցկացման վայրն ու ժամկետները։

Նիստի ավարտին Իգոր Լեւիտինը ՀՀ վարչապետին է փոխանցել իր Ռուսաստանցի գործընկերոջ՝ Վրադիմիր Պուտինի ջերմ ողջույնները։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը ստորագրել են Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի Արձանագրությունը, որից հետո տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահների մամուլի ասուլիսը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երեւան։

AMP
09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57