ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԻՄԵՆՍ-ԱՎՍՏՐԻԱ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲՐԻԳԻՏԵ ԷԴԵՐԵՐԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմենս-Ավստրիա» բաժնետիրական ընկերուրության վարչության նախագահ Բրիգիտե Էդերերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։
Զրուցակիցները քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող հեռանկարային ծրագրերը, մասնավորապես` մետալուրգիայի բնագավառում։ ՀՀ վարչապետը կարեւորել է «Սիմենս» ընկերության նման հեղինակավոր ընկերությունների աշխատանքի ակտիվացումը Հայաստանի շուկայում։
Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ եւս հավաստել են համագործակցությունը շարունակելու եւ զարգացնելու իրենց պատրաստակամությունը։