ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր հանրապետությունում խաղողի մթերման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը կարեւոր է համարել Հայաստանի առաջատար ձեռնարկություններից մեկի հետ փոխշահավետ համագործակցությունը` այն համարելով Արցախում գյուղատնտեսության զարգացման լուրջ խթան: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: