Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ
15/10/2009 10:52
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամանել է Բուրսա` դիտելու Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը եւ Շավարշ Քոչարյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ու արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան այլ պետական ծառայողներ: Երկրի ղեկավարին ուղեկցել են նաեւ մի քանի տասնյակ հայ լրագրողներ:

Սա Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին այցն է Թուրքիա, իսկ ընդհանրապես, անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության Նախագահի մակարդակով չորրորդ այցելությունն այդ երկիր:

Բուրսայի օդանավակայանում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Բուրսայի նահանգապետը, պաշտոնատար այլ անձինք:

Օդանավակայանից ՀՀ Նախագահը ուղեւորվել է «Հոլիդեյ ինն» հյուրանոց, որտեղ հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ` քաջալերել նրանց հանդիպումից առաջ:

Այնուհետեւ Նախագահն ու նրա գլխավորած պատվիրակությունը ժամանել են Բուրսայի «Ալմիրա» հյուրանոց, որտեղ նրանց դիմավորել է Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլը: Տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների առանձնազրույցն, ապա` ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Երկու երկրների ղեկավարները համակարծիք են եղել, որ այս հանդիպումը եւ «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակում փոխադարձ այցելությունները վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված կարեւոր քայլ են:

Նախագահ Սարգսյանը շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է` առաջ շարժվելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Հանդիպումից հետո ՀՀ Նախագահի պատվին Թուրքիայի Նախագահի անունից տրվել է ճաշ եւ կազմակերպվել ընդունելություն, որից հետո Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները ներկա են գտնվել Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին:

Նախագահ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը ֆուտբոլային խաղի ավարտից անմիջապես հետո վերադարձել է Երեւան:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08