ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍԻՆ
Երեկ, հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմեն Վարուդակիսին:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը եւ ՀԲ գրասենյակի ղեկավարը քննարկել են այդ միջազգային կառույցի աջակցությամբ բարեփոխումների իրականացման եւ ՀՀ ԱԺ մասնագիտական ու տեխնիկական կարողությունների զարգացման հնարավոր ծրագրերը: Զրուցակիցները նաեւ մանրակրկիտ անդրադարձ կատարեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա:
Հանդիպմանը նաեւ մասնակցել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը: