
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պետական «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին, կառավարության ղեկավարը կարեւորել է երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացումը։ Զրուցակիցները քննարկել են ատոմային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարները։