Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԿՆՇԱՆԱԿՎԻ 106 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
28/10/2009 18:43
Կիսվել

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԿՆՇԱՆԱԿՎԻ 106 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Այսօր տեղի ունեցած ԱԺ նիստի ընթացքում ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն առաջարկել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել «Ակցիզային հարկի մասին», «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին» օրենքներում  և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ  և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Բազմիցս քննարկված և բազմիցս փոփոխված կառավարության այս նախաձեռնությունը կրկին լրամշակվել է: Առաջին ընթերցումից հետո ստացվել է 25 առաջարկ, որի հիմնական մասն արտացոլվել է նախագծի վերջնական տարբերակում: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ փաթեթն ընդունելու դեպքում հարկային մարմնի ներկայացուցիչ կնշանակվի 106 կազմակերպություններում: Նա նաև նշեց, որ նախագծերի ընդունումը կնպաստի փոքր և միջին բիզնեսի հարկային բեռի թեթևացմանը, հարկային հաշվետվությունների ներկայացման պարզեցմանը: Հարակից ելույթում Աժ գլխադասային` տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատել է, որ փաթեթը նախնական տարբերակի համամետությամբ լուրջ փոփոխությունների է ենթարկվել, մասնավորապես  նախատեսվել է, որ հարկային մարմնից նշանակված  ներկայացուցիչը հսկելու է  ոչ թե արտադրության ողջ գործընթացը, այլ միայն ուսումնասիրելու է առաքվող արտադրանքի կամ ապրանքի, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալներն ու գները:  Հանձնաժողովի նախագահը ողջունելի է համարել նաև այն հիմքերի ամրագրումը, որոնց պարագայում կնշանակվի հարկային ներկայացուցիչ:  Հարկային մարմնի ներկայացուցիչ կնշանակվի, եթե հարկ վճարողի  նախորդ տարվա հասույթը գերազանցել է 4 մլրդ. դրամը, «ներմուծման ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով  ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցել է 500 մլն. դրամը`եռամսյա ժամկետում, եթե  ԱԱՀ վճարողների մոտ արձանագրվել է 100 մլն. դրամի շեղում:

Եզրափակիչ ելույթում ֆինանսների փոխնախարարը արձագանքել է պատգամավորների կողմից բարձրացված հարցին` այս միջոցառումների արդյունքում բյուջեն լրացուցիչ եկամուտներով ապահովելու հնարավորության մասին: Փոխնախարարը հավաստիացրել է, որ 2010 թ.-ի բյուջեի նախագծում արտացոլված կլինեն այդ եկամուտները:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08