ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՎԱՅՐ
ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ խորհրդարանը` որպես բարձրագույն ներկայացուցչական և օրենսդիր մարմնի գործունեության հրապարակայնության, ինչպես նաև ԱԺ նստավայրի, որպես Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ճանաչողական նպատակով հանրության հասանելիությունն ապահովելու նպատակով, 2009թ. հունիսի 29-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ հաստատվել է ՀՀ ԱԺ նստավայր ճանաչողական այցերի կազմակերպման կարգը :
Վերոնշյալ կարգադրությանը համապատասխան արդեն իսկ կազմակերպվել են բազմաթիվ ճանաչողական այցեր: Այսուհետ ևս` հավատարիմ մնալով բաց և հրապարակային աշխատելու իր դիրքորոշմանը, Ազգային ժողովը իր պատրաստակամությունն է հայտնում ապահովելու ԱԺ նստավայր ճանաչողական այցերի կազմակերպումը , ինչպես նաև մուտքը այն անձանց համար, ովքեր ցանկություն կհայտնեն այցելել 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: