ԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՄ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԱՍՊԵԿՏՆԵՐ
Այսօր տեղի ունեցած ԱԺ նիստի ընթացքում քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարությանը խորհրդարանականների վավերացմանն է ներկայացրել 2008 թվականի դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի միջև օդային հաղորդակցությունների որոշակի ասպեկտների մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ` համաձայնագրի նպատակը օդային հաղորդակցության ոլորտում եվրոպական համայնքի անդամ պետությունների հետ կնքված երկկողմ համաձայնագրերի դրույթները եվրոպական համայնքի իրավունքին համապատասխանեցնելն է: Փաստաթղթի 10 հոդվածներում սահմանված և կարգավորված են համաձայնագրի կողմերի` ավիաընկերությունների նշանակումը, թռիչքային անվտանգության չափանիշները, ավիացիոն վառելիքի հարկումը, մրցակցության կանոնների համատեղելիությունը, եվրոպական համայնքում հայկական կողմի նշանակած ավիափոխադրումների սակագները և այլն: