ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԿԱՐԺԵՆԱ 14.5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ կառավարության գործունեության արդյունքների գանհատման նպատակով խորհրդատվական ծառայություն ձեռք բերելու համար կառավարության աշխատակազմին 2009թ. չորրորդ եռամսյակում հատկացնել 14,450.0 հազար դրամ` 2009թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ ՀՀ վարչապետը նշել է, որ այս որոշման ընդունմամբ գործադիրն սկսում է կիրառել մի անաչառ գործիք, որով հնարավոր է գնահատել կառավարության գործունեության արդյունավետությունը, բացահայտել նրա ուժեղ եւ թույլ կողմերը։