ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ԱՐՄԹԵՔ 2009»-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵԿՆՈՒՄ Է ԱՄՆ` ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 4-8-ը աշխատանքային այցով կմեկնի Սան Հոզե (ԱՄՆ)` «Արմթեք – 2009» համաժողովին մասնակցելու նպատակով։
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։