ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ջեմմա Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Վարչապետի այլ որոշումներով Հովհաննես Հովհաննիսյանը ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ Կարեն Դավթյանը նշանակվել է նույն պաշտոնին։