Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ԲՅՈՒՋԵ 2010 05/11/09
05/11/2009 19:52
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ԲՅՈՒՋԵ 2010 05/11/09

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  նոյեմբերի 5-ին շարունակվեցին 2010 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Քննարկվեց «2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջետային ֆինանսավորման հարցերը: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նշեց, որ «2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրել  125433,6 մլն դրամ, ինչը 2009 թ-ի համեմատ պակաս  է 10,2 մլն դրամով, որը ցանկալի չէր, բայց օբյեկտիվ իրականություն էր: Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ  ՀՀ կառավարությունը  ընդառաջել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին` աշխատակազմի համար նախատեսված կրճատումները նվազեցնելով, ինչը հնարավորություն կընձեռի ՄԻՊ գրասենյակին իր գործառույթները առավել պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

ԱԺ  արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին ԱԳՆ ֆինանսավորման  եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների    հարցերը:

ՀՀ ‎ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ներկայացնելով  2010 թ. արտաքին քաղաքականության գերատեսչության գործունեությունն ապահովող միջոցները, նշեց, որ ԱԳ նախարարության աշխատակազմի պահպանման  ծախսերը գրեթե նույնն են, ինչ եղել է 2009 թ-ին, 2 մլն դրամի ավելացումը պայմանավորված է երկու դիվանագետների աշխատանքի ընդունմամբ: Տեղեկացվեց, որ պայմանավորված դոլար-դրամ կուրսի տատանումներով` ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսերի համար բյուջեով ծրագրավորված 4 մլրդ 666 մլն 322 հազար դրամի չափը ենթակա է փոփոխության: Փոխնախարարը նշեց նաեւ, որ ՆԱՏՕ-ում ռազմական ներկայացուցչության պահպանման եւ ործընկերություն հանուն խաղաղության ծրագրերի, արտասահմանում առեւտրային ներկայացուցչությունների, Երեւանում ՆԱՏՕ-ի հասարակական-տեղեկատվական կենտրոնի համար նախատեսված հատկացումները 2009 թ. համեմատությամբ մնացել են անփոփոխ: «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պահպանման ծախսերում գրեթե փոփոխություններ չեն արձանագրվել, գործուղումների ու շրջագայությունների ծախսերն են պակասել 14.3 մլն դրամով եւ կապի ծառայությունների ծախսերը` 3 մլն դրամով: Պարոն Սաֆարյանն իրազեկեց, որ մշակույթի բաժնում նախատեսված 927 մլն դրամ վարկի կարգադրիչը ԱԳՆ է: Մատնանշված գումարի 20 մլն դրամը կտրամադրվի Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնին, աջակցություն հայ մշակույթի միջազգային կենտրոններին` 27 մլն դրամ, աջակցություն Թբիլիսիում գտնվող հայ գրողների պանթեոնի պահպանմանը` 4 մլն դրամ, հրատարակչական-տեղեկատվական եւ տպագրական ծառայությունների իրականացման համար` 31.8 մլն դրամ եւ աջակցություն օտարերկրյա պետություններում հայալեզու պարբերականների  հրատարակմանը` 10 մլն դրամ: Միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ ծախսային ծրագրով նախատեսվել է 1 մլրդ 71 մլն դրամ:

ԱԳ  նախարար Էդուարդ Նալբանդյանը,  անդրադառնալով ոլորտին հատկացվելիք  միջոցներին, տեղեկացրեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված` գալիք տարվա պետական բյուջեով արտասահմանում նոր դեսպանությունների բացման համար գումարներ նախատեսված չեն: Պարոն Նալբանդյանն անդրադարձավ նաեւ էլեկտրոնային վիզաների ստացման խնդրին, ինչը, նրա գնահատմամբ, կհեշտացնի զբոսաշրջիկների մուտքը Հայաստան:

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման  հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում   քննարկվեց «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով եվրոպական ինտեգրման  ոլորտի ֆինանսավորման ցուցանիշները:

ՀՀ ‎ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը  նշեց, որ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից 2010 թ. ակնկալվում է ստանալ 15.0 մլրդ դրամի չափով պաշտոնական դրամաշնորհներ` Եվրոպական հարեւանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով 14.0 մլն Եվրո կամ 7.6 մլրդ դրամ: Հատկացվելու է շուրջ 233 մլն դրամ հետեւյալ ծրագրերի գծով` Սեւծովյան փոխադարձ կապ, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում եւ զարգացում ծրագրի համար նախատեսվել է 50 մլն դրամ, եվրոպական իրավունքի ինտեգրման կենտրոնին պետական աջակցություն ծրագրի համար` 36 մլն դրամ, Բեռլինի ազատ համալսարանում գործող հայագիտության բաժանմունքում աշխատանքների իրականացման համար` 7.8 մլն դրամ, եվրոպական սպորտի մասին համաձայնագրին անդամակցության համար` 3.6 մլն, աջակցություն հայ մշակույթի միջազգային կենտրոնին` 27 մլն դրամ, արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն ՊՈԱԿ-ին` 102 մլն դրամ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ Արեւելյան գործընկերությունը ընդլայնում է համագործակցությունը ԵՄ անդամ երկրների եւ նախկին ԽՍՀՄ 6 պետությունների միջեւ: Նա փաստեց, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել մասնակից բոլոր պետությունների հետ եւ բազմակողմ, եւ երկկողմ ձեւաչափերով: Ծրագրին 2010-2013 թթ. համար նախատեսվում է հատկացնել 600 մլն եվրո, որից 350 մլն-ը երկկողմ, 250 մլն-ը բազմակողմ ձեւաչափերի համար: Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացումը Եվրոպական հանձնաժողովի  եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կողմից կատարվելու է Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի կիրառմամբ, որը նախատեսում է մի շարք ծրագրերի իրականացում, որոնցից են մասնավորապես «Թվինինգ» եւ «Թայեքս» օգնության ծրագրերը, որոնք կոչված են նպաստելու պետական համակարգի արդիականացմանը եւ ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին ԵՄ գործող տնտեսական եւ վարչական համակարգերի առանձնահատկությունների մասին իրազեկմանը: Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքով նախատեսված Անդրսահմանային համագործակցության ծրագրի համաձայն 2007-2013 թթ. համար սեւծովյան տարածաշրջանի երկրներին կհատկացվի 18 մլն եվրո:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98