Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՄՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ
06/11/2009 14:28
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՄՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում, որ նոյեմբերի 5-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոններից մեկը՝ Ստենֆորդի համալսարան։ Կառավարության ղեկավարը եղել է SLAC գծային արագացուցչի կենտրոնում, շրջել է գիտական կենտրոնի մասնաճյուղերում ու լաբորատորիաներում, ինչպես նաեւ հանդիպել է Ստենֆորդի հայ ուսանողների միության ներկայացուցիչների հետ։

Միության ներկայացուցիչները կառավարության ղեկավարին պատմել են կազմակերպության գործունեության, նպատակների ու խնդիրների մասին։ Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացմանը, ենթակառուցվածքների զարգացման հիմնախնդիրներին, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին ու հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հնարավոր զարգացումներին։

Տիգրան Սարգսյանը կարևորել է աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ ուսանողների մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք համագործակցության հետագա խորացումը։

Վարչապետը եղել է նաև «Sequoia Capitals» ընկերությունում՝ հանդիպել է ընկերության ղեկավարների հետ։

Այնուհետև վարչապետը այցելել է «Միացյալ նահանգների վենչուրային գործընկերներ» հաստատություն, որտեղ վենչուրային ճյուղի գործարարների հետ քննարկել է Հայաստանում վենչուրային կապիտալի զարգացման հնարավորությունները։

Գործարարները նշել են, որ հատկապես վենչուրային կապիտալը Հայաստանում կարող է հաջողություններ ունենալ, որոնք ապահովելու համար անհրաժեշտ է որոշակի աշխատանք իրականացնել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Էկոնոմիկայի նախարարության համակարգում ներգրավված ոլորտի պատասխանատուների վերապատրաստման կազմակերպման հնարավորությունների մասին։

Տիգրան Սարգսյանը եղել է նաև Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում, հանդիպել ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Աննա Լի Սաքսենյանի, ինչպես նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։ Այնուհետև գործադիրի ղեկավարը ելույթով ողջունել է «Հայաստանի մրցունակության օրակարգը» խորհրդաժողովի մասնակիցներին։ Տիգրան Սարգսյանը խոսել է ժամանակակից աշխարհում ընթացող զարգացումների, ինչպես նաև «Հայկական աշխարհի» հայեցակարգի կիրառության մասին։ «Հայկական աշխարհն ունի հատուկ համեմատական առավելություններ, որ արտահայտվում են գլոբալ մակարդակով ինքնակազմակերպման ցանցային կառուցվածքով, ինչի շնորհիվ այն կարող է կարևոր դերակատարություն ունենալ առավել բազմազան, բազմամշակութային ու բազմադիսցիպլինար ցանցերում, ասել է ՀՀ վարչապետը։ Մեր խնդիրն է բաց լինել այն նոր գիտելիքի նկատմամբ, որ մեզ հնարավորություն է տալիս մուտք գործել նշված համակարգեր ու դառնալ Հայաստանը հետինդուստրիալ հասարակություն դարձնելուն օժանդակողներ»։

Վարչապետը նշել է, որ հայկական աշխարհի հայեցակարգի դրսևորումներից մեկն էլ «Լույս» հիմնադրամի ստեղծումն է։ Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է ազգային մրցունակության խորհրդի գործունեությանը, կառուցվածքին ու խնդիրներին։

Տիգրան Սարգսյանը խոսել է նաև ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին. «Ճգնաժամը հաղթահարելու մեր ռազմավարությունն ունի երկու հիմնական բաղկացուցիչ։ Առաջինը՝ կարճաժամկետ ու միջնաժամկետ միջոցառումներն են, որոնք մեղմում են ճգնաժամն ու խթանում են տնտեսությունը, իսկ կառավարությունն ավելի թիրախավորված է կատարում բյուջետային ծախսերը։ Ճգնաժամն առավել պարզ վեր հանեց Հայաստանի տնտեսության թույլ կողմերը, որոնց հաղթահարմանն ակտիվորեն անդրադառնում ենք։ Բայց այն նաև ցույց տվեց մեր չօգտագործված ներուժը խթանելու հնարավորությունները։ Այդպիսով՝ մեր հակաճգնաժամային ծրագրի երկրորդ բաղկացուցիչը դառնում է ապագայի մեջ ներդրումն ու համագործակցության համար հնարավորությունների ստեղծումը»։

Այնուհետև կառավարության ղեկավարը վերադարձել է Սան Հոզե, որտեղ նոյեմբերի 6-ին մեկնարկելու է «Արմթեք 2009» համաժողովը։

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90