ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻ ՀԵՏ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին հանդիպում է ունեցել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են 2010 թվականին ընկերության կողմից Արցախում կապի ոլորտում իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են PanARMENIAN.net-ից:
Բակո Սահակյանը նշել է, որ Ղարաբաղ Տելեկոմը հանդիսանում է հանրապետության տնտեսության կարեւոր սուբյեկտներից մեկը եւ նրա արդյունավետ գործունեությունը նպաստում է մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: