Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
12/11/2009 16:43
Կիսվել

ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու Կալինինգրադ  քաղաքի  քաղաքային խորհրդի ղեկավար Ալեքսանդր Յարոշուկը  ստորագրել են համաձայնագիր՝ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից, փաստաթղթի ստորագրման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2009 թվականի հունիսին՝ Կալինինգրադի մարզի պատվիրակության Երեւան այցելության ընթացքում, երբ  քաղաքապետներ Գագիկ Բեգլարյանն ու Ալեքսանդր Յարոշուկը անցկացրել էին  տարբեր բնագավառներում սերտորեն համագործակցելու  բանակցություններ:

Կալինինգրադում ստորագրված համաձայնագիրն ամրագրում է գործակցության տարբեր ուղղություններ. կողմերը պայմանավորվել են աջակցել առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ապահովել ներդրումների եւ գործարարության վստահելի պայմաններ, անցկացնել ցուցահանդեսներ, տոնավաճառներ, գործարար հանդիպումներ, երկու քաղաքներում ստեղծել առեւտրի  եւ մշակութային տներ: Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող առաջնահերթ  ուղղություններից են համարվել նաեւ շինարարարությունը, բնապահպանությունը, գիտությունը, կրթությունը, պատմամշակութային ժառանգության պահպանումը, բնակչության սոցիալական պաշտպանվածությունը, սպորտն ու զբոսաշրջությունը: 

Կալինինգրադի քաղաքապետ  Ալեքսանդր Յարոշուկը նշել է, որ տնտեսությունը  կարեւոր տեղ ունի երկկողմ համագործակցության մեջ եւ այդ իսկ առումով պետք է հստակեցնել ապրանքների անունները, որոնց  փոխանակումը կարող է փոխշահավետ լինել կողմերի համար: Օրինակ, Կալինինգրադը կարող է հայկական շուկան ապահովել ձկնարդյունաբերության տեսականիով, իսկ Երեւանն, իր հերթին, կարող է  Կալինիգրադի մարզ արտահանել  էկոլոգիապես մաքուր բանջարեղեն եւ  միրգ:

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ընդգծել է, որ պետք է ակտիվացնել  մշակութային ծրագրերի եւ այցերի փոխանակումը, ինչից  առաջնահերթ կարող են օգտվել  մանկական խմբերն ու աշակերտները: Օրինակ, Հայաստանի երեխաները, որոնց ընտրությունը կատարում են վարչական շրջանների ղեկավարներն ու կրթօջախները, արդեն  հնարավորություն ունեն հանգստանալ Մոսկվայում, իսկ  այժմ  նրանց համար Ռուսաստանի աշխարհագրությունը կարող է  ընդլայնվել՝ ընդգրկելով Կալինիգրադի մարզը: Կալինիգրադի մանուկներն էլ ամռանը կարող են հանգստանալ հայկական կուրորտներում՝ առողջությունը վերականգնելով Հայաստանի ջերմ արեւով:

Քաղաքապետները վստահություն են հայտնել, որ  գործընկերային համագործակցության Համաձայնագիրը հնարավորություն կտա ամրապնդել երկու քաղաքների ու  երկրների ջերմ հարաբերությունները: Իսկ Երեւանի եւ Կալինինգրադի միջեւ կապերն ավելի սերտացնելու համար, քաղաքապետ Ալեքսանդր Յարոշուկի կարծիքով,  հարկավոր է ստեղծել ուղիղ  ավիաչվերթ երկու քաղաքների միջեւ:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90