Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
ԿԱՅԱՑԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 13-ՐԴ ՆԻՍՏԸ
16/11/2009 12:02
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 13-ՐԴ ՆԻՍՏԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 14-ին կայացած Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 13-րդ նիստում ՀՀ վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։ Նա ԱՄՀ խորհրդի անդամներին ներկայացրել է 2009 թ. կառավարության հակաճգնաժամային գործունեության արդյունքները, ինչպես նաեւ 2010 թվականի բյուջեով նախատեսվող ծրագրերը և «Արմթեք-2009»-ի այցելություններից տպավորությունները։ ՀՀ կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Ժամանակակից աշխարհը փոխել է մրցակցության հայեցակարգը։ Ինդուստրիալ հասարակության կանոնները` մրցակցային, հետինդուստրիալ հասարակությունում այլեւս չեն աշխատում։ Ժամանակակից տեխնոլոգիաները լուծում են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև` սոցիալական խնդիրներ։ Ժամանակակից տեխնոլոգիաները, մխրճվելով հասարակական հարաբերությունների ոլորտ, փոխում են հասարակությունների արժեքային համակարգերը։ Այս երևույթը մեր լրջագույն քննարկման առարկան պետք է լինի»։

«Ո՞րն է Հայաստանի Հանրապետությունում թռիչքաձեւ զարգացում ապահովելու և համահայկական կառույցներին դրա շուրջ հավաքելու բանաձեւը», ահա հարցը, որի պատասխանի քննարկմանն է հրավիրել ներկաներին ՀՀ վարչապետը։ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է «Արմթեք-2009»-ի ընթացքում հնչած ձևակերպումներից մեկը` «անցյալն այսօրն է, իսկ ապագան վաղն է»։ «Դա պարտավորեցնում է աշխատել ավելի արագ, քանզի հայկական աշխարհի հայեցակարգը թարմացման կարիք ունի», նշել է վարչապետը։
Այնուհետեւ, նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են Հայաստանի և համաշխարհային տնտեսության առկա զարգացումների վերաբերող հարցեր։

Քննարկման առարկա են դարձել Սփյուռքի հետ համագործակցության ռազմավարությունները և Սևանի բարձրադիր պայմաններում համապատասխան սպորտաձևերի` որպես նոր զբոսաշրջային ապրանքի ձևավորման հնարավորությունները։ Այս մասին զեկույցներով հանդես են եկել Իռլանդիայի Ազգային Համալսարանի պրոֆեսորներ Ռոբ Քիթչինն ու Մարկ Բոյլը, ինչպես նաեւ Մյունխենից ժամանած հյուրերը` սպորտի և զբոսաշրջության փորձագետներ Պետեր Գոթվալդը և Ֆրանկ Դանիել Էհրսամը։

Օրակարգի թեմաներից են եղել նաև համահայկական ցանցի նախագծի աշխատանքային պլանավորումը և համահայկական բանկի ծրագրի հաշվետվությունների ներկայացումը, հիմնադրամի ընթացիկ աշխատանքների հետ կապված այլ հարցեր։

AMP
13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43