ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 18-20-ը նախարար Գուրգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության տրանսպորտային գերատեսչության ստեղծման 200-ամյակին նվիրված Միջազգային տրանսպորտային վեհաժողովին, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ-պետությունների Տրանսպորտի համակարգող խորհրդակցության 29-րդ նիստին: 16.11.2009
Միջազգային տրանսպորտային վեհաժողովի ընթացքում նախատեսված են առանձին համաժողովներ` նվիրված ավտոմոբիլային, երկաթուղային, ծովային տրանսպորտին, ավիացիային եւ տրանսպորտային ենթակառուցվածքներին: Բացի համաժողովներից կլինեն են նաեւ գիտա-գործնական հանդիպումներ, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ: Միջոցառման գլխավոր թեման է լինելու «Ռուսաստանի տրանսպորտ. ստեծում, զարգացում, կանխատեսումներ» խորագրով ժողովը, որը մասնակիցներին հնարավորություն է ընձեռելու լայն քննարկումներ ծավալել տրանսպորտի համարկարգի զարգացմանն ուղղված առաջնային եւ հեռանկարային ծրագրերի շուրջ:
ԱՊՀ անդամ-պետությունների Տրանսպորտի համակարգող խորհրդակցության նիստերն անցկացվում են տարեկան մեկ անգամ: Նիստերի ընթացքում ԱՊՀ անդամ-պետությունների տրանսպորտի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ շրջանակներում տրանսպորտի բնագավառի զարգացման հիմնական ծրագրերը, այդ թվում նաեւ փոխշահավետ համաձայնագրերի նախագծերը: