19/11/2009 15:31
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԱՊՀ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում կառավարությունը համաձայնություն է տվել «ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին», «Տեղեկատվության միջպետական փոխանակման կազմակերպման եւ հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների տվյալների ազգային բազայի ձեւավորմանն ուղղված համագործակցության մասին», «Ազգային էներգահամակարգի միջպետական էլեկտրահաղորդման գծերի շահագործման բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին։ Փաստաթղթերից առաջինն ուղղված է ազատ առեւտրի գոտու պատշաճ եւ արդյունավետ գործունեության ապահովմանը, ապրանքների ազատ տեղափոխման պայմանների ձեւավորմանը, ինչպես նաեւ ապրանքների ծագման երկրի որոշման միասնական կարգի սահմանմանը, երկրորդը` մտավոր սեփականության բնագավառում համագործակցության իրականացմանը։ Երրորդ համաձայնագրի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգի կայուն աշխատանքների ապահովումը, չորրորդինը` այդ պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների հատվածների արդյունավետ շահագործումը եւ զարգացման համաձայնեցված քաղաքականության կազմակերպումը։
10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
Արծաթ
401.55
+5.69
19:35 10/12/24
18:10 10/12/24
17:40 10/12/24
16:52 10/12/24