Պաշտոնական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
05/08/2008 17:05
Կիսվել

ՄԱՔՍԱՅԻՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՔԱՂԱՔՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Մաքսային պետական կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանի` օգոստոսի 1-ի հրամանով հաստատվել է  Մաքսայինի ղեկավարի և նրա տեղակալների կողմից քաղաքացիների ընդունելության կարգը:  Այն սահմանում է  Կոմիտեի ղեկավարության կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման ընթացակարգն ու պայմանները:
Կարգի համաձայն` Կոմիտեի նախագահի կողմից քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է պարբերաբար` յուրաքանչյուր ամսվա  3-րդ  շաբաթվա շաբաթ օրը` ժամը 12-00-ից մինչև 13-00-ը: Նախագահն ընդունում է այն քաղաքացիներին, ովքեր իրենց դիմումը /բողոքը/  օրենքով սահմանված կարգով ներկայացրել են  Մաքսային պետական կոմիտե, բայց դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել կամ գտնում են, որ տրված պատասխանը հիմնավորված չէ  և իրենք ցանկանում են Գագիկ Խաչատրյանին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները: Եթե պատասխանը տրվել է այնպիսի ստորաբաժանման պետի կողմից, որի գործունեությունը համակարգում է նախագահի որևէ տեղակալ, ապա պատասխանի առնչությամբ ընդունելություն հայցող քաղաքացուն նախ ընդունում է համապատասխան տեղակալը, և միայն վերջինիս պատասխանից բավարարված չլինելու դեպքում`  կազմակերպվում է ընդունելություն նախագահի մոտ:
Առանձին դեպքերում, հաշվի առնելով բարձրացված հարցի հասարակական  հնչեղությունը և  դրա լուծման հրատապությունը, նախագահի որոշմամբ կարող է կազմակերպվել ԱՐՏԱՀԵՐԹ ընդունելություն:
Նախագահի տեղակալների կողմից   քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա  3-րդ  շաբաթվա  ուրբաթ օրը` ժամը 15-00-ից մինչև 16-00-ը:    
Նախագահի տեղակալներն ընդունում են այն քաղաքացիներին, ովքեր վիճարկում են վերջիններիս համակարգման շրջանակներում գործող ստորաբաժանումների պետերի կողմից տրված պատասխանները: Նախագահի տեղակալների կողմից ևս կարող է կազմակերպվել ԱՐՏԱՀԵՐԹ ընդունելություն` հաշվի առնելով բարձրացված հարցի հասարակական  հնչեղությունը և  դրա լուծման հրատապությունը:
Ընդունելության օրերի և ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը փակցվում է կոմիտեի վարչական շենքում` քաղաքացիների համար տեսանելի վայրերում:
Ընդունելություններին, նախագահի կամ նրա տեղակալների հայեցողությամբ, կարող է ներկա գտնվել քաղաքացու դիմումին /բողոքին/ պատասխանած համապատասխան ծառայողը կամ նրա անմիջական ղեկավարը:
AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08