ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻՆՍԿՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐԱԶԵՍ-Ի ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
ՀՀ նախագահի նստավայրից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Մինսկ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) Միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին: Այս կազմակերպությունում Հայաստանի Հանրապետությունն ունի դիտորդի կարգավիճակ:
Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: