ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԱԶԱՏՎԻ ԱԱՀ-ԻՑ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը բացասական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Վարդան Բոստանջյանի եւ Գոհար Ենոքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Դրանով առաջարկվում է ԱԱՀ զրոյական դրույքաչափ կիրառել ՀՀ տարածքում արտահանման նպատակով արտադրված ապրանքների իրացման նկատմամբ, ինչը կառավարությունը համարում է անընդունելի։