Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
27/11/2009 13:00
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային։

Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ վարչապետը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը նոր թափ կհաղորդի հայ-հնդկական բարեկամական կապերի ամրապնդմանը։ ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մեր քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ինչը մենք բարձր ենք գնահատում։ Միեւնույն ժամանակ ցանկանում ենք, որ տնտեսական հարաբերությունները խորանան եւ ընդլայնվեն։ Համոզված եմ, որ դրա համար մեծ ներուժ կա»։

Դեսպանն, իր հերթին, կառավարության ղեկավարին է փոխանցել Հնդկաստանի վարչապետի ու ժողովրդի ողջույնները եւ բարձր գնահատել հայ համայնքի ներդրումը Հնդկաստանի բազմամշակութային ու բազմալեզու հասարակությունում:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծմանը։ Խոսվել է գյուղատնտեսության, գիտության ոլորտներում համագործակցության մասին։

Հնդկաստանի դեսպանը ներկայացրել է նաեւ բարեկամ պետություններին աջակցություն ցուցաբերելու նոր հայեցակարգը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու երկու պետությունների փորձառությանը։

ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստ։

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90