Պաշտոնական

USD BUY - 366.50+0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 423.00+0.50 EUR SELL - 431.00+2.00
OIL:  BRENT - 78.55-5.35 WTI - 75.49-6.49
COMEX:  GOLD - 4339.00+0.61 SILVER - 69.90-0.24
COMEX:  PLATINUM - 1799.20+1.83
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.3+0.06 EUR/GBP - 1.161+0.22
FOREX:  EUR/USD - 1.161+0.22 GBP/USD - 1.3423+0.16
STOCKS RUS:  RTSI - 1087.58-1.63
STOCKS US: DOW JONES - 51999.67+0.64 NASDAQ - 26376.34-1.15
STOCKS US: S&P 500 - 7511.35-0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 69902.25+0.72 TOPIX - 4013.23+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 24312.16-0.74 SSEC - 4108.08+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10494.21+0.61 CAC40 - 8447.27+0.75
STOCKS EUR:  DAX - 24910.41+0.07
17/06/2026  CBA:  USD - 368.06-0.15 GBP - 493.64-0.76
17/06/2026  CBA:  EURO - 426.84-0.65
17/06/2026  CBA:  GOLD - 51307-251 SILVER - 832.78-4.06
ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՊԱՍՆԻՆ. ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՏՏ, ՏՈՒՐԻԶՄԻ ԵՎ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
27/11/2009 19:03
Կիսվել

ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՊԱՍՆԻՆ. ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՏՏ, ՏՈՒՐԻԶՄԻ ԵՎ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 27-ին նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` Ներսես Երիցյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ իր գործունեության ընթացքում հայ-հնդկական տնտեսական հարաբերություններն ավելի կընդլայնվեն ու կամրապնդվեն:
Նա նաև հավելել է, որ երկու երկրների միջև առկա ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում և անհրաժեշտ է այս ուղղությամբ ևս քայլեր ձեռնարկել:

Պարոն Աչալ Կումար Մալհոթրան շնորհակալություն է հայտնել էկոնոմիկայի նախարարին ընդունելության համար և համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Որպես համագործակցության հնարավոր ուղղություններ` կողմերն առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, առևտրի, ադամանդագործության և այլ ոլորտները:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-հնդկական գործարար համաժողովի կազմակերպմանը, առևտրաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին, զբոսաշրջության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև 2010 թ. Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրի, տնտեսության, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության Միջկառավարական հերթական` հինգերորդ նիստի հանձնաժողովի անցկացմանը Երևանում:

AMP
17/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.15
Եվրո (EUR)
426.84
-0.65
Ռուբլի (RUR)
5.0357
-0.0438
Լարի (GEL)
138.76
+0.16
51307
-251
Արծաթ
832.78
-4.06