Պաշտոնական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԱՊՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
07/12/2009 15:53
Կիսվել

ԱՊՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի 44-րդ նիստը: Խորհրդի անդամները կքննարկեն ԱՊՀ-ի մասնակից պետությունների համագործակցությունը տեղեկատվական մարկետինգային կենտրոնների միջպետական ցանցի ստեղծման, օգտագործման ու զարգացման բնագավառում` նպատակ ունենալով ապրանքների ու ծառայությունների առաջշարժումն ազգային շուկաներում, ինչպես նաեւ գործակցությունը ԱՊՀ-ի երկրներում պետական նյութական պահուստների կառավարումն իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի գործունեության, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ու հաշմանդամների, այլ պետությունների տարածքում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների ու երաշխիքների փոխադարձ ճանաչման բնագավառում:

Նիստում քննարկվելու է 2006-2010 թվականներին ԱՊՀ-ի մասնակից պետություններում պատերազմների վետերանների, լոկալ հակամարտությունների, խաղաղապահ գործողությունների մասնակիցների եւ ահաբեկչության զոհերի կյանքի որակի բարելավման եւ աշխատունակության կորստի կանխարգելման սոցիալական ու բժշկական հիմքերի զարգացման հայեցակարգի իրացման ընթացքը 2009 թվականին, ինչպես նաեւ ԱՊՀ-ի մարմինների միասնական բյուջեից ֆինանսավորվող Համագործակցության մարմինների ֆինանսա-տնտեսական գործունեության 2008 թվականին անցկացված  ստուգումների արդյունքում վերհանված խախտումների եւ թերությունների վերացման միջոցառումների կատարման ընթացքը:

Նիստի մասնակիցները կքննարկեն 2009 թվականին արտադրանքի եւ ծառայությունների որակի բնագավառում ձեռքբերումների համար ԱՊՀ-ի մրցանակների շնորհման հարցը եւ ֆինանսաբյուջետային բնույթի մի շարք փաստաթղթեր:

AMP
10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69