Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 21-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՅՈՒՄՐԻ
07/12/2009 16:40
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 21-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՅՈՒՄՐԻ

ՀՀ նախագահի նստավայրից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի` հարգանքի տուրք մատուցել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշահամալիրում, ներկա գտնվել զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին:

Հանրապետության Նախագահն այնուհետեւ այցելել է Ախուրյան համայնքում կառուցվող շաքարի գործարան: Սերժ Սարգսյանը ծանոթացել է գործարանի շինարարական աշխատանքի ընթացքին եւ շաքարի ճակնդեղի մշակության նախապատրաստական միջոցառումներին:

Շաքարի գործարանի շինարարությունը սկսվել է 2006թ. ամռանը, մինչ օրս կատարվել է շուրջ 92 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Շինարարական աշխատանքը ծրագրվում է ավարտել մինչեւ 2010թ. ապրիլ, իսկ շաքարավազի թողարկումը` սկսել մայիսի կեսին: Ձեռնարկության աշխատանքի տեխնոլոգիան շուրջօրյա է եւ նախատեսված է վերամշակել ինչպես ներկրվող կիսաֆաբրիկատ հումքն, այնպես էլ տեղում աճեցված ճակնդեղը:

Հանրապետությունում շաքարի արտադրությունը վերականգնելու եւ շաքարի ճակնդեղ մշակելու գործընթացը կազմակերպելու նպատակով կառավարությունը 2008թ. հունիսին հաստատել է «ՀՀ-ում ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը»: Գյուղատնտեսության նախարարությունը Շիրակի եւ Լոռու մարզպետարանների հետ միասին աշխատանք է իրականացնում 2010թ. այս մարզերում շաքարի ճակնդեղի մշակությունը վերականգնելու ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանը եղել է նաեւ Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում եւ մասնակցել Անիի, Արթիկի, Աշոցքի եւ Ամասիայի թվով 21 համայնքների գազիֆիկացման ծրագրի ավարտի ու գազամատակարարման մեկնարկի արարողությանը, որը ազդարարվել է գազի խորհրդանշական այրումով: Այս տարածքների գազիֆիկացումը Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական խոստումներից է եւ իրականացվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրի կողմից:

Ծրագրով Շիրակի մարզում 2009թ. վերականգնվել կամ կառուցվել են մարզի 25 համայնքների բնական գազի մատակարարման համակարգերը: 25 համայնքներից 21-ում շինարարական աշխատանքն արդեն ավարտվել է, իսկ 4 -ում` կավարտվեն մինչեւ տարեվերջ: Իրականացված աշխատանքի շնորհիվ գազիֆիկացված 25 համայնքների շահառուների թիվը կկազմի ավելի քան 21 հազար մարդ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08