ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում կատարված ողբերգության կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին։ Հեռագրում մասնավորապես ասված է.
«Հայաստանի կառավարության եւ հայ ժողովրդի անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում դեկտեմբերի 5-ին Պերմում կատարված ողբերգության կապակցությամբ։ Ռուս ժողովրդի հետ միասին սգում ենք ավելի քան հարյուր մարդու ողբերգական մահը։
Խնդրում եմ փոխանցել իմ ցավակցությունները, մխիթարանքի եւ սրտակցության խոսքերը սգակիր ընտանիքներին»։