Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՄԲ
07/12/2009 18:37
Կիսվել

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՄԲ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Մուհամեդ Գարգաշին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին, ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է Էմիրությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, որն արդեն իսկ շոշափելի արդյունքներ է արձանագրել հանքարդյունաբերության եւ անշարժ գույքի ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, Անվար Գարգաշը կարեկցանք է հայտնել երկրաշարժի տարելիցի առթիվ։ Նկատելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները լավ ընթացք ունեն, ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարը խոսել է առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացումը շարունակական դարձնելուն միտված ջանքերի մասին, այդ համատեքստում կարեւորելով միջկառավարական հանձնաժողով ստեղծելու գաղափարը, որի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի համակարգել ձեռք բերված պայմանավորվածությունները եւ կյանքի կոչել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը։

Նշելով, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը ընդլայնվում է, ընդգրկելով նոր ոլորտներ, վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Արփա-Սեւան թունելի վերականգնողական աշխատանքները համաֆինանսավորելու պատրաստակամության համար, խոսել տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես գյուղատնտեսության, ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության, ենթակառուցվածքների, էներգետիկ եւ այլ բնագավառներում հնարավոր ներդրումային ծրագրերի մասին։

Հյուրի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանի պետությունների հետ հարաբերությունների զարգացման շուրջ։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98